«Ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղան ծառայում է, շոր էլ կա, սնունդ էլ, ամեն ինչ էլ». քաղաքացին՝ մետրոյի ակցիայի մասնակիցներին

Առավոտից շարունակական բնույթ են ստացել անհնազանդության ակցիաները։ Այսօր դրանք լայն թափով տեղափոխվել են մետրոյի կայարաններ։ Բողոքականները կագնեցրել են կայարաններում կանգնող գնացքը, թույլ չեն տվել, որ դռները փակվի։

Մետրոյով երթևեկող քաղաքացիները դժգոհել են պատճառվող անհարմարության համար, իսկ ակցիայի մասնակիցները սկսել են խոսել երեխաների անվտանգության, նրանց ապագայի մասին։Միջադեպ է գրանցվել Երիտասարդական կայարանում։ Մետրոյով երթևեկող ուղևորներից մեկի համբերությունը հատել է։ Նա մոտեցել է ակցիա իրականացնող երիտասարդներին և ասել, որ իրենց սկզբում տասը րոպե են խոստացել կանգնած պահել մետրոն, մինչդեռ արդեն տասնհինգ րոպե է ինչ կանգնած են։

Ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը սկսել է խոսել իշխանություններից՝ նրանց թուրք անվանելով, ինչին իր պատասխան ուղևորը բարկացել է՝ ասելով, թե իր տղան նույնպես ծառայության մեջ է և ամեն ինչ տեղին ու նորմալ է։


Երիտասարդական մետրոյի կայարանում տեղի ունեցած այս միջադեպ տեսագրությունը և առահասարակ մետրոյի այսօրվա ելումուտը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!