Աստղագիտությունը հին գիտություն է և բոլոր ժամանակներում այն հասարակության կողմից հետաքրքրության է արժանացել։
Ժամանակակից աշխարհում անվանի էքստրասենսեր բոլոր երկրներում կան, որոնք պարբերաբար հայտնում են իրենց կանխատեսումները։ Օրերս Հայաստանում հայտնի էքստրասենսներից մեկը՝ Կարեն Ափոյանը, հաղորդման հյուր է եղել, որտեղ հայտնել է իր կանխատեսումները։
Էքստրասենս բուսաբուժը պատասխանելով հաղորդավարուհու հարցին՝ նշել է, որ առաջիկայում լայնամասշտաբ պատերազմի վերսկսում չի կանխատեսում՝ չնայած այն բանին, որ տարածաշրջանում գերլարված իրավիճակ է։
Առաջարկում է շեշտը դնել դիվանագիտության վրա։ Հավելել է, որ Հայաստանի ձեռքին շահեկան խաղաթղթեր կան։ Կարեն Ափոյանը կարծում է, որ խիստ անհրաժեշտ է դիվանագիտական ճիշտ քայլեր ձեռնարկել։ Նշում է, որ կարծես ինքնաոչնչացման առջև լինի հայ ազգը։
Էքստրասենսի խոսքով ազգապահպան, հոգևոր և քաղաքական կամքի առկայության դեպքում, ոչ մի ճնշում չի կարող լուրջ հետևանքների հանգեցնել։ Հավատացնում է, որ կուլիսներում այլ բաներ են կատարվում, քան իրականում մենք տեսնում ենք։ Ուշագրավ մանրամասները դիտեք տեսանյութում։