Տիգրան Արզաքանցյանի և տիկնոջ մասնակցությամբ տեսանյութերը միշտ էլ մեծ հետաքրքրությամբ են դիտվում, քանի որ այս զույգը հասցրել է գրավել շատերի ուշադրությունն ու համակրանքը։
Տիգրան Արզաքացյանը սիրում է կնոջ հետ հայտնվել ջրային տարածքներում, նրանց զրույցների մի մասը տեղի է ունենում հենց ջրի «ընկերակցությամբ»։
Ահա նման մի հերթական զրույցի ժամանակ Տիգրան Արզաքանցյանի կինը ներկայացրել է ամուսնու էությունը, բնույթը։
Նա խոսում է ամուսնու ուշադիր և ռոմանտիկ լինելու մասին՝ ասելով, որ Տիգրանին հատուկ է շրջապատում նկատել բնության այնպիսի գեղեցիկ դրսևորումներ, որոնք մյուս մարդկանց համար սովորական իրողություններ են։
Ի պատասխան կնոջ այս դիտարկման՝ Տիգրան Արզաքանցյանն ասում է, որ ռոմանտիկ լինելը նորմալ երևույթ է, ապա կատակով ավելացնում է, թե նա իր կյանքում ժամանակին այնքան հեռու է եղել ռոմանտիկայից, նրան այնքան ռոմանտիկ վերաբերմունք չեն ցուցաբերել, որ իր վերաբերմունքն արտասովոր է թվում։
Տ․ Արզաքանցյանի և տիկնոջ ուշագրավ երկխոսության նշյալ հատվածը ներկայացնում ենք կից։