Ի՞նչ է պատմում Անահիտ Կիրակոսյանը Հայկոյի և իր հարաբերությունների մասին

Հայկոյի՝ տաղանդաշատ երաժշտագետի մասին հիշողությունները վերջին օրերին մտերիմների շուրթերին են, մտքերում։ Շատերն իրենց ներսում փայփայում են երաժշտի իրենց կերպարը, որը լուսավոր է, սիրող ու աջակցող։

Հայկոյին հրաժեշտ տվող բազմահազար բազմության մեջ է եղել նաև Անահիտ Կիրակոսյանն իր կողակցի՝ Արտակի հետ։ Նրանք երեխաների նման արտասվել են՝ չկարողանալով կառավարել իրենց հույզերը։

Անահիտը մեծ հուզմունքով ու երախտագիտությամբ է հիշում, որ իր դստեր նշանդրեքի ժամանակ Հայկոն Դիլիջանում է եղել։ Երբ Անահիտը նրան զանգել և հրավիրել է արարողությանը՝ նաև խնդրելով, որ երգի, Հայկոն առանց առարկելու Դիլիջանից հասել է Երևան։

Անահիտը նար խոստովանում է, որ վերջին մի քանի օրը հաճախ է միացրել և լսլե Հայկոյի հետ ունեցած ձայնային նամակագրությունը։ Նրանք սեպտեմբերի չորսին պայմանավորվել են շուտով հանդիպել, իսկ թե որտեղ, դեռ չէին որոշարկել։

Անահիտը համամիտ է իրենց համատեղ ընկերների այն տեսակետի հետ, որ Հայկոյի տեսակն անփոխարինելի ու անկրկնելի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: