Գուրգեն Դաբաղյանը մեծ հաճույք ու երջանկություն է վայելում հայրիկի կարգավիճակում։ Գուրգենն ու Իննան իրենց փոքրիկին Շուշաննա անունն են տվել։
Մինչ փոքրիկ Շուշաննան մեծանում է, ծնողներն առիթները բաց չեն թողնում իրենց փոքրիկով ուրախանալու համար։
Գուրգենը Մարտի ութի առիթով փոքրիկ Շուշաննային արդեն հասցրել է նվեր մատուցել։ Հայրիկը դստրիկին շատ գեղեցիկ զգեստ է նվիրել՝ գույնզգույն թիթեռնիկներով, ինչպես նաև մանուշակների փոքրիկ, շատ նուրբ փունջ։
Այս մասին իմանում ենք Գուրգենի տիկնոջ՝ Իննայի ինստագրամյան հարթակում արված հրապարակումից։ Իննան նկարել է դստերը՝ հայրիկից իր ստացած իր նվերներով և տեղադրել համացանց՝ հայտնելով, որ զգեստն ու ծաղիները հայրիկի նվերներն են։
Նշենք, որ Շուշաննայի ծնվելուց ի վեր զուգը գտնվում էր Ռուսաստանում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել փոքրիկը, սակայն վերջերս նրանք Հայաստան են վերադարձել։
Վերջերս Գուրգենը կնոջ հետ այցելել էր Վիկա Մարտիրոսյանի պարային նոր ստուդիայի բացման հոբելյանական արարողությանը։