Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ելույթ ունեղավ Բաց TV-ի եթերում։ Նա օրեր առաջ էր վերադարձել առաջնագծից, հետ դառնալու նպատակով, սակայն տեղի ունեցավ այն, ինչին Խզմալյանը անվանեց դավաճանություն։ Վարչապետի ստորագրած փաստաթուղթը շատերն են որակում որպես դավաճանություն։
Ֆարս է ստացվում, երբ բոլորը մեղադրում են միմիյան, իսկ Տիգրան խզմալյանը այդ ցանկում է դասում 17 կուսակցություններին, ԱԱԾ-ին և վարչապետին։ «Ոչ թե դավաճանել են պետությանը, այլ պետությունն է դավաճանել ժողովրդին»․- ասաց նա։ Իր խոսքով, այդ մասին միակ արտահայտող քաղաքական գործող գործիչը՝ նախագահ Սարգսյանն է։
Ըստ Տիգրան Խզմալյանի երկրում բացակայում է օրենսդիր և գոծադիր մարմինները, կազմաքանդված է բանակը։ Առաջարկում է ստեղծել ազգային համերաշխության մի կոմիտե, որը համագործակցելով նախագահի հետ կդիմի լրջագույն քայլերի՝ այն է դուրս գալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ից, վերականգնել բանակը, տարալուծել ԱԱԾ-ն, հրաժարվել Փաշինյանի ստորագրած պայմանագրից և կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին և ՆԱՏՈ-ին։
Ըստ նրա, կրկնվում է այն, ինչ կատարվել է ուղիղ 100 տարի առաջ, երբ ռուս-թուրքական զորքերը գրավել էին Հայաստանը։