Երեկ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական հերթական սադրանքին և թվել մի քանի պատճառներ, թե ինչու է հակառակորդ երկիրը կրկին սադրում Հայաստանին։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ է խոսել և իր խոսքում նշել, որ Ադրբեջանը Սոթքում տեղի ունեցածով ցանկանում է խաթաարել առաջիկա բանակցությունները։
Այնուհետև մանրամասնելով՝ հավելել է, որ առաջիկա բրյուսելյան հանդիպման ժամանակ խաղաղության պայմանգրի ստորագրման հավանականությունը հասել է նվազագույնի։
Եթե Հայաստանը մշտապես խոսում է խաղաղության և դրա ձեռք բերման մասին, ապա Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ վերջինս միայն ու միայն սադրանքի ու ոչ կայուն իրավիճակ ստեղծելու կողմնակից է և նա գնում է միայն առճակատման։
Վարչապետի պնդմամբ՝ բրյուսելյան հանդիպումը դեռ ուժի մեջ է, իսկ բովանդակությունն ու արդյունքները պարզ կդառնան ընթացքում կամ է՛լ ավելի ուշ։ Նիկոլ Փաշինյանի խոսքի մանրամասները դիտեք վարը։