Ամերիկաբնակ շատ հայ հայտնիներ քննադատության են ենթարկվում, որ հեռացել են հայրենիքից։
Հասարակական, մշակութային շատ գործիչներ, ովքեր փորձում են կարծիքներ հայտնել, խոսել հայրենիքի պաշտպանության, ապահովության մասին, անմիջապես ստանում են հետևյալ պատասխանը՝ Դուք լքել եք հայրենիքը, դուք լռեք։
Ահա այս մասին է խոսել երգչուհի Լիլուն։ Նա հանրայնացրել է իրեն ուղղված մի մեկնաբանության, որի լուսակարը ներկայացնում ենք նյութին կից։ Դրան կից Լիլուն գրել է․ «Դե հիմա կարդա՝ ինչ են մտածում քո նմանների մասին դրսի հայերը, հերիքաաաաա․․․», ապա հավելել է․ «Ես շատերին գիտեմ, որ եկել և իրենց պարտքը կատարել են, մեկն էլ ուրիշ ձև ա օգնում։
Ի՞նչ եք ուզում՝ գան բոլորը զnհվեն, որ հանգիստ լինեք։ Դուք տեղյա՞կ եք՝ քանի հայ տղաներ են ընտանիքները թողել, գնացել սահման։ Դուք իրավունք չունեք մարդկանց մեղադրելու։
Գոնե տեղյա՞կ եք՝ որքան ընտանիքներ են ապրում դրսի ապրողների շնորհիվ։ Կներեք, որ յոթ տարեկան տղայիս չեմ ուղարկում սահման զnհվելու»։