«Ի՞նչ եք կարծում մեծ է հավանականությունը․․․ »․ Արևիկ Ուդումյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Հեռուստաղորդավարուհի, մի շարք նախագծերի պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը , ով ամիսներ առաջ երկրորդ անգամ է մայր դարձել, սոցիալական իր հարթակում ակտիվ գործունեություն է վարում։ Նրա կողմից կատարված հանրայնացումները տարաբնույթ են , ընդգրկում են զանազան թեմաներ։

Սակայն , Արևիկը դեռ բալիկի նկարը չի հրապարակել։ Այսօր հեռուստահաղորդավարուհին հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքն ամուսնու հետ է։ Լուսանկարին Արևիկի կցած  գրառման հիմքում սերն է։

Նա իր հետևորդներին հարց  է ուղղել․ «Ի՞նչ եք կարծում մեծ է հավանականությունը քո կեսին գտնելու»։ Լուսանկարում ամուսնական զույգը երջանիկ տեսք ունի։ Ենթադրելի է, որ Արևիկն իսկապես գտել է իր երկրորդ կեսին։


Նրա հետևորդները մեկնաբանութոյւններում ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերել և տարաբնույթ պատասխան-գրառումներ կատարել։ Ավելի վաղ Արևիկ Ուդումյանը հանրայնացրել էր լուսանկար, որտեղ ինքը մեծ որդու հետ էր։ Լուսանկարն Արևիկը գրառել էր․ «Սեր․ անվերջ, անսահման»։

Հեռուստահաղորդավարուհին նաև խաղ-մրցույթ էր անցկացրել իր հարթակում, որի համար նախապայմաններ չեն եղել և նա նվերներ է շռայլել իր հետևորիդներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: