Տեսնենք, թե ինչ է սպասվում բոլոր համաստեղությունների նշաններին այս աշնանը։
Նշենք, որ սեպտեմբերի առաջին կեսը շատ պրոդուկտիվ կլինի։ Կարելի է գործարքներ կնքել, կարևոր որոշումներ կայացնել, գնել, վաճառել, իսկ ամսվա երկրորդ կեսին առավել պարզ հարցերով կարելի է զբաղվել։
Աշնան կեսերին զգուշավոր եղեք զգացմունքների հետ։ Զսպելը դժվար կլինի, ուստի ավելի լավ է խուսափել հարաբերություններ պարզաբանելուց։ Եվ պատրաստ եղեք հույզերի պոռթկման։
Խոյերի համար սեպտեմբերը հիանալի ամիս է, որպեսզի վերլուծեն կատարվածը։ Տեղեկություն հավաքե՛ք, հաշվարկե՛ք ռիսկերը և նոր միայն գործեք։
Սեպտեմբերին հարկավոր չէ փոխել զգեստապահարանը։ Ավելի լավ է դա անել նոյեմբերին։
Ցուլերին ամբողջ աշուն կուղեկցեն պրոֆեսիոնալ հաջողությունները։ Ուստի աշնանը ծրագրե՛ք ամենակարևոր գործերը, որոնք դեռևս հետաձգել եք։
Այս շրջանում գերլարվածությունը չի բացառվում, ինչի ֆոնին տրամադրության անկում կարող է նկատվել։ Այս պատճառով ուշադրություն դարձրե՛ք «աշխատանք-հանգիստ» հավասարակշռությանը, ակտիվ հանգստյան օրեր ծրագրեք։
Երկվորյակների համար աշունը լավագույն սեզոնը կդառնա՝ նոր կապեր ստեղծելու առումով։ Դուք բաց եք նոր հնարավորությունների համար։ Աստղերը խորհուրդ են տալիս առավել ինքնավստահ լինել։
Խեցգետինների համար այս աշունը շատ կարևոր է։ Այն ամենն, ինչ անեք այս աշուն, հետագայում շարունակություն կստանա։ Ուստի, ուշադիր եղեք։ Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ կարիերայի, բիզնեսի և ուսման շուրջ։
Եղե՛ք առավել բարի ու բարեհաճ։ Այդ ժամանակ դուք կստանաք շրջապատի աջակցությունը։ Փորձե՛ք վայելքների համար ևս ժամանակ գտնել։
Առյուծնե՛ր, աստղերը խորհուրդ են տալիս այս աշնանն ինքնագովազդով չզբաղվել։
Չարժե խոշոր գումարներ ծախսել հագուստի կամ կոսմետիկ միջոցների համար։ Քիչ նյարդայնացեք և շատ հանգստացեք։
Կույսերի ռացիոնալությունը և կշռադատությունները բարենպաստ ազդեցություն կունենան կարիերայի վրա։ Աշունը վճռական գործողությունների և համարձակ գաղափարների ժամանակ է։
Հոգ տարեք Ձեր մասին՝ պահպանելով էներգիայի անհրաժեշտ մակարդակը։
Կշեռքնե՛ր, աշնանը Ձեր պայմանավորվելու ունակությանը կարելի է միայն նախանձել։ Դուք հեշտությամբ կարող եք լեզու գտնել տարբեր մարդկանց հետ։ Այս աշուն Ձեզ մոտ շատ բան կստացվի, և անգամ ամենադժվարին իրավիճակները հօգուտ Ձեզ լուծում կստանան։
Աշնանը դուք պետք է կենտրոնանաք ինքնազարգացման վրա։ Հարմար կլինի յոգան։ Սթրեսից և բացասական հույզերից կարող եք ազատվել SPA սրահների միջոցով։
Կարիճների համար աշունը վերլուծությունների ժամանակ է։ Այսինքն՝ գործերում առանձնապես առաջընթացի մի սպասեք, բայց և բացասական ոչինչ տեղի չի ունենա։ Աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ Ձեր իսկ քմահաճույքներից և մեղմել հավակնությունները։
Դուք ինքներդ Ձեզ համար ժամանակ կունենաք։
Աղեղնավորների կարգախոսը լավատեսությունն է և սեփական ուժերին վստահելը։ Դուք չեք վախենում սխալներ թույլ տալ և ուղղում եք անգամ ամենաանհույս իրավիճակները։ Հենց լավատեսական մոտեցումն էլ Ձեզ թույլ կտա առաջ ընթանալ այնտեղ, որտեղ մյուսները կանգ են առնում բարդությունների առջև։
Հենց այս աշուն շատ աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես արագ և արդյունավետ ազատվել աշխատանքում և սիրային հարցերում մի շարք խնդիրներից։
Այծեղջյուներին աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս պատասխանատվությամբ մոտենալ գործերին։ Ինքնաբուխ որոշումները Ձեզ համար չեն։
Ուշադիր եղեք Ձեր ինքնազգացողության նկատմամբ։
Ջրհոսներին այս աշուն կուղեկցի կրեատիվությունը։ Պետք է վերահսկեք Ձեր ծախսերը։ Այդ ժամանակ կհաջողվի խուսափել ավելորդ սխալներից։
Աստղերը խորհուրդ են տալիս հավատալ Ձեր վեցերորդ զգայարանին։
Ձկնե՛ր, մի լողացեք հոսանքի ուղղությամբ։ Զգույշ եղեք, քանի որ կարող եք կորցնել այն, ինչ ունեք։ Իսկ աշնանն աշխատանք կորցնելով՝ նորը գտնելը հեշտ չի լինի։