Ի՞նչ են զգում սահմանում  ապրող մարդիկ․․․Ի՞նչ է նշանակում ապրել կրակի ներքո․․

Ի՞նչ են զգում սահմանում  ապրող մարդիկ․․․Ի՞նչ է նշանակում ապրել կրակի ներքո․․․մենք, քաղաքաբնակներս դա չենք կարող հասկանալ լիարժեք։ Հաճախ կարելի է սահմանի բնակիչներից լսել,որ իրենք իմունիտետ են ձևավորել հակառակորդի հարձակումների դեմ։

Այո՛,յուրաքանչյուր սահմանում ապրող մարդ գիտի,որ հակառակորդը սևեռված սպասում է,սպասում է,որ դրսևորի իրեն որպես վայրի,անկուշտ գազան։ Ճանաչված ռուսաստանաբնակ,Ալեկսանդր Գրինի մրցանակակիր,գրող Նարինե Աբգարյանը,ով ծնունդով Բերդ քաղաքից է,գրել է․ խոսեցի Բերդում ապրող հորս ու մորս հետ,հարցին ո՞նց եք,հայրս ուսերը թոթափեց ու ասաց,որ նոր է այգուց եկել,բերել է,որ մուրաբա սարքեն,մայրս էլ ասաց՝ լոբի եմ հավաքում։

Հարցին,թե լսվում են գնդակների ձայները,ասացին,որ լսվում են, հակառակորդը կռվի նոր օջախ է ստեղծել, բայց մենք ինչպես միշտ հանգիստ ենք,հենց համը հանեն,տեղները ցույց կտան։

Այսպիսին է մեր ամեն բան տեսած,անցկացրած ու հաղթահարած ժողովուրդը։ Մի՞թե հնարավոր է մեզ հետ ուլտիմատումներով խոսել,երբ գնդակների ձայների ներքո մենք շարունակում ենք մեր սովորական,հոգսաշատ կյանքը,իհարկե՝ ոչ։ Թող ադրբեջանը մտածի իր սահամաբնակների մասինովքեր արդեն իսկ փախչում են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!