Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր․ տեսանյութ

Օրը սկսվում է եղանակային կանխատեսումներն աչքի անցկացնելուց հետո։ Մարդիկ պայմանավորվածությունները սկսում են «եթե միայն եղանակը լավը լինի․․․» արտահայտությամբ։

Եղանակները սկսել են ցրտել և շատացել են տեղումները։ Հայաստանյան տաք աշունն արդեն հրաժեշտ է տալիս՝ իր տեղը զիջելով ձմռանը։

Հայաստանի օդերևութաբանության պետ Գագիկ Սուրենյանը ամենօրյա գրաֆիկով պարբերաբար հայտնում է հանրությանը եղանակային կանխատեսումների մասին, որոնք հիմնականում բարձր ճշգրտությամբ են լինում։ Գագիկ Սուրենյանին շատերն են հետևում, որպեսզի առաջինը տեղեկանան օրվա եղանակից։

Եվ այսպես, Գագիկ Սուրենյանը ներկայացրել է այսօրվա եղանակային կանխատեսումները։ Նա հայտնել է, որ երկրում գործող ակտիվ ցիկլոնը սկսել է քայքայվել, որի արդյունքում կդադարեն անձրևները։ Կդիտվի փոփոխական ամպամածություն, իսկ առանձին հատվածներում կարող է դիտվել նաև մառախուղ։


Սուրենյանը հայտնում է, որ Իրանի տարածքից տաք օդային հոսանքներ են թափանցում, որի ազդեցությամբ առաջիկա օրերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում։ Այսօրվա եղանակյին կանխատեսումներին մանրամսան ծանոթացեք կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!