Մանկավարժությունը հին գիտություն է և գոյություն է ունեցել այնքան, որքան մարդկությունը։ Եթե դարեր առաջ այն համակարգված գիտություն չի եղել, ապա այժմ այն կարևորագույնն է, այն պետության հիմքն է, այն լավագույն կյանքի ուղեցույցն է, այն գիտելիքի աղբյուր է և այլն։
Այս գիտույթունը մշտապես առանձնանում է իր յուրահատկությամբ։ Այն պահանջում է աշակերտի հանդեպ սեր, հարգանք։
Աշակերտի կողմից սիրվում է այն մանկավարժը, ով աշակերտի ընկերն է և անսահման սեր է տածում նրա հանդեպ։ Այս օրերին համացանցում պտտվում է մի ուշագրավ տեսանյութ, որը նկարահանված է աշակերտների կողմից։
Դասապրոցեսի ընթացքում անակնկալ կերպով երաժշտություն է սկսվում, կանգ է առնում մի աշակերտուհի և սկսում պարել, այնուհետև սկսում են պարել մյուս աշակերտները ևս։ Իսկ ի՞նչ է անում հայ ուսուցչուհին․ անհավատալի կթվա, բայց նա նույնպես սկում է պարել։
Այս տեսանյութը մեծ արձագանք է ստանում և համացանցային տիրույթում հայ մանակավարժին միայն գովեստի խոսքեր են հղել։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։