Ի՞նչն այն չէ այս նկարում․ նայեք ուշադիր և փորձեք գտնել սխալները

Օրվա մեջ թողնել ամեն բան և փոքր-ինչ շեղել ուղեղն առօրյա աշխատանքային և կենցաղային գործերից, երբեմն անհրաժեշտություն է և օգնում է ցրվել ու  հանգստացնել ուղեղը։ Ներկայացնում ենք մի լուսանկար, որտեղ պատկերված է սովորական մի ընտանիք։ Լուսանկարը հիշեցնում է խորհրդային տարիների կենցաղը։

Առաջին հայացքից թվում է, թե այն սովորական և հերթական ընտանեկան առավոտներից մեկն է, երբ ընտանիքը նստել է նախաճաշի սեղանի շուրջ և ինչպես հատուկ էր խորհրդային ընտանիքների հայրիկներին, այս ընտանիքի հայրիկը նույնպես բազմոցին նստած թերթ է կարդում։

Ժամանակակից հայրիկները և, ոչ միայն հայրիկները, կկարդային հեռախոսով կամ մեկ այլ տեխնիկական սարքի միջոցով։ Ձեր խնդիրն է այս լուսանկարն ուշադիր զննել և գտնել սխալներ։

Հավատացնում ենք այստեղ սխալները շատ են և գտնվում են յուրաքանչյուր անկյունում։ Լարեք ուշադրությւոնը և տեսողությունը և ձեր աչքից չի վրիպի և ոչ մի սխալ։

Կարող ենք մի փոքր օգնելու համար նշել, որ հայրիկը թերթը թարս է բռնել, երեխաներից մեկը թեյը խառնում է դանակով, այլ ոչ թե գդալով և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!