Ժուլիենը ֆրանսիական խոհանոցի ամենահյատնի ուտեստների շարքին դասվող ուտեստ է, որը շատերն են հավանում, սակայն պատրաստման մանրակրկիտ աշխատանքը ստիպում է ավելի քիչ պատրաստել։ Ներկայացնում ենք Ժուլիենի ամենահամով և ամենադյուրին պատրաստվող բաղադրատոմսը։
Անհրաժեշտ է.
Բուսայուղ — 2 ճ․գ․
Սոխ — 1 հ․
Շամպինյոն թարմ սունկ — 400 գ
Հավի կրծքամիս — 300 գ
Սերուցք — 200 գ
Քերած հալվող պանիր — 100 գ.
Աղ և սև պղպեղ
Այս բաղադրատոմսի արագ պատրաստման գաղտնիքը և արդյունավետությունն այն է, որ պատրաստում ենք ընդհանուր տարայում, այլ ոչ հատուկ նախատեսված առանձին ափսեներում։ Այսպես ավելի արագ և հեշտ է ստացվում։ Ըստ ցանկության՝ կարելի է մատուցել նաև կտորներով։
Կրծքամիսը եփել, որից հետո մանրացնել՝ թել-թել անել կամ պարզապես փոքրիկ քառակուսիներով կտրատել։ Տապակել մանր կտրատած սոխը, սունկը: Ջուրը ցամաքելուն պես խառնել թռչնամիսը, համեմել աղով և պղպեղով, ապա լցնել սերուցքը:
Թույլ կրակի վրա եփել 2 ր,որից հետո դատարկել նախատեսված տարայի մեջ, լցնել քերած պանիր և 180-200 աստիճան տաքացված ջեռոցում եփել մինչև պանիրը թույլ կարմիր երանգ կստանա: Եվ վերջ, կարող ե քվայելել ֆրանսիական խոհանոցից հայտնի այս նրբահամ ուտեստը։