Ժողովրդական մեծագույն արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ ու մեծագույն արտիստ Խորեն Աբրահամյանը 2004 թվականին յոթանասունչորս տարեկանում հեռացավ կյանքից՝ թողնելով անմահ անուն, գլուխգործոց դերակատարումներ և օրինակելի կենսակերպ։

Խ․ Աբրահամյանը ծնունդով Երևանից է, Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո հանդես է եկել բազմաթիվ դերերի կերպավորմամբ՝ ստեղծելով տիպային հերոսների։

Ընդ որում, Խորենը երիտասարդ տարիքում երազել ու ցանկացել է դառնալ գրականագետ կամ ճարտարապետ, սակայն իր մայրիկի ազդեցությամբ ի վերջո Թատերական ինստիտուտ է գնացել։

Խորեն Աբրահամյանը դպրոցական տարիներին ակտիվորեն զբաղվել է բռնցքամարտով, նույնիսկ ցանկացել է մտնել սպորտային ոլորտ։

Նա իր կերպարով, խաղով կարողանում է ամբողջովին փոխանցել կերպարի ներքին ապրումները, հոգեվիճակը՝ ստիպելով դիտորդին ևս մտնել կերպարի մաշկի մեջ։

Այժմ տաղանդաշատ դերասանի գործը շարունակել են փորձում նրա դստեր՝ Թամարի երկու տաղանդավոր զավակները՝ Խորենն ու Արսենը։

 

Վերջերս Խորենը խոսեց դերասանական արվեստից հեռանալու և երգարվեստ մուտք գործելու իր նպատակի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!