Հասմիկ Կարապետյանը, ինչպես հայտնի է, երկու բալիկների մայրիկ է։ Բալիկներին փոքր-ինչ մեծացնելուց հետո Հասմիկը քայլեր է անում երգարվեստի ոլորտ նախկին ակտիվությամբ վերադառնալու և դրսևորվելու համար։
Մեկ անգամ չէ, որ երգչուհին խոստովանել է, որ իր համար չափազանց ծանր է բալիկների մասին միայնակ հոգ տանելը։ Հասմիկը նույնիսկ երբեմն ընկնում է դեպրեսային իրավիճակների մեջ բալիկների հետ կապված խնդիրների պատճառով։
Հասմիկի հերթական դեպրեսիվ վիճակը որդու հետ է կապված եղել։ Ուշարժան է, որ Հասմիկն առանց բարդույթավորվելու այդ իրավիճակը ներկայացնող դրվածը նկարահանել ու տեղադրել է իր սոցիալական հարթակում՝ միաժամանակ կատակով խնդրելով, որ փրկեն իրեն, քանի որ իր փոքրիկ տղան հանում է իր աչքերը։
Մինչ մայրիկը նկարահանում է այդ դրվագը, նրա փոքրիկ որդին ինքնագոհ շրջում է նրա կողքին։ Հասմիկի նկարահանած փոքրիկ ընտանեկան զվարճալի կադրը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։