Քաղաքագետ Լ. Շիրինյանը, խոսելով քաղաքական սրված զարգացումների մասին, նշում է, որ հնչում են սխալ տեսակետներ: Կարևոր համարելով իրողությունների ճիշտ ընկալումը՝ քաղաքագետը նշում է, որ ժողովրդական դժգոհությունները միանգամայն տեղին են ու տրամաբանված:
Նա այլ հարց է համարում փաստը, որ ոմանք փորձում են առկա դժգոհությունները այլ լույսի ներքո ներկայացնել և այլ նպատակների ծառայեցնել:
Քաղաքագետը նշում է, որ հեղափոխությունը պետք է անշեղորեն շարունակի իր ուղին: Ժողովուրդն ուզում է լավ ապրել, ուստի պահանջում է նպաստավոր պայմաններ: Միանգամայն տրամաբանական է, որ նա այդ փոփոխություններն իր ընտրած իշխանությունից է պահանջում:
Լ. Շիրինյանին առավել անհանգստացնում է այն, որ չունենք բավարար տնտեսական միջոցներ, իսկ թագավարակային իրավիճակները կարող են առավել սրել իրավիճակը: Նա վկայակոչում է Ռուսաստանում և այլուր սկիզբ առած բունտերն ու բոյկոտները, որոնք հիմնականում սոցիալ-տնտեսական հիմքի վրա են:
Քաղաքագետը հորդորում է վարչապետին փոխել իրեն չարդարացնող պաշտոնյաներին: Լ. Շիրինյանի անչափ հետաքրքիր առաջարկներին ու վերլուծություններին կարող եք ծանոթանալ ստորև: