Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

Պարետ Տիգրան Ավինյանը սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր, քիչ անց Երևանում վայրէջք է կատարելու մի օդանավ, որը բեռնված է բժշկական տարատեսակ պարագաներով, ինչպես նաև սարքավորումներով:

Տ. Ավինյանը, թվարկելով, թե ինչ պետք է բերի օդանավը և ինչքան, տեղեկացնում է, որ ամբողջը ձեռք է բերվել նախ և առաջ հայկական պետական միջոցներով, ապա նաև չինական պետական մարմինների, հայազգի ու չինացի տարբեր բարերարների տրամադրած միջոցների շնորհիվ:

Տ. Ավինյանը նշում է, որ այս գործում կազմակերպչական մեծ դեր է ունեցել Չինաստանում հայկական դեսպանությունը: Այնտեղ վերջին մի քանի օրը ժամանակավորապես գտնվել են երկու հայազգի քաղաքացիներ, ովքեր ևս օդանավով վերադառնում են հայրենիք՝ մեկուսացման պայմանով:

Տ. Ավինյանի ներկայացրած ցուցակից երևում է, որ սպասվելիք բուժական սարքավորումների մեջ մեծ թիվ են կազմում այս պահին անչափ անհրաժեշտ արհեստական շնչառության սարքերը, անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ ու թթվածնի մատակարարման սարքավորում:

Պարետի նոր հրապարակմանը ծանոթացե՛ք ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!