Սերիալներից առավել ճանաչելի և սիրված դերասան Թելման Խաչատրյանը համացանցում լուսանկար է տեղադրել և կից գրառման մեջ Գաբրիել Գարսիայի ստեղծագործություններից մեկից մի հատված մեջբերել։
Դերասանը գրել է՝ կյանքն անսպասելի է ավարտվում և կարող է հեռացնել մեր սիրելներից։ Եվ մարդկային հոգիները կարող են լցվել ափսոսանքի դառը զգացողությամբ։ Դերասանը հորդորել է ժամանակ գտնել ամենասիրելիների համար այսօր և հիմա , քանի որ վաղը բավական ուշ կլինի և ափսոսանքն՝ անխուսափելի։
Դերասանը գրել է․ «Այսօրը կարող է վերջինը լինել, որ տեսնում ես հարազատներիդ: Մի սպասիր ինչ-որ բանի, հիմա արա մտածածդ։ Վաղը երբեք էլ չի գա և կափսոսաս, որ այդպես էլ ժամանակ չունեցար 1 ժպիտի, 1 գրկախառնության, 1 համբույրի համար:
Ուրախացրու հարազատներիդ, ասա նրանց, թե որքան են նրանք քեզ անհրաժեշտ, սիրիր, ժամանակ նվիրիր և հաճախ ասա՝ «կներես», «շնորհակալություն» և սիրո մասին բոլոր բառերը, որոնք դու գիտես»։
Դերասանի երկրպագուները հավանումների են արժանացրել հրապարակումը և մեկնաբանություններում համաձայնել մեջբերված հատվածի հետ և հորդորել մարդկանց ապրել այդպիսի սկզբունքներով և շնորհակալ են եղել սիրելի դերասանից արժեքավոր մտքերը հիշեցնելու համար։