«Թքեմ էն հայաստանցու էրեսին, որը արցախցուն համարում ա իրան հակառակորդ»․ Գևորգ Պետրոսյան․ տեսանյութ

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հերթական անգամ Անժելա Թովմասյանի հյուրն է եղել և զրուցել «արցախցի-հայաստանցի» տարանջատման թեմայի շուրջ։

Այս տարանջատումը, բնականաբար, տհաճ է և սխալ։ Գևորգ Պետրոսյանը զայրացած խոսելով այս թեմայից՝ կարծիք է հայտնել, որ երկու հայկական պետությունների քաղաքացիներ միջև միտումնավոր սեպ է խրվոմ և դրա մեղավորները այսօրվա իշխանություններն են։

«Թքեմ էն հայաստանցու էրեսին, որը արցախցուն համարում ա իրան հակառակորդ»,- բարկացած հայտարարել է Գևորգ Պետրոսյանը։

Այս նախադասությունը նա երեք անգամ կրկնել է և հավելել, որ եթե այն ինչ-որ մեկին դուր չի գալիս և միգուցե զայրացնում է, կարող են գալ և տեսնել իրեն ու այս թեմայով զրույցը շարունակել ու ստանալ պարզաբանումներ։ Նշել է, որ հաղորդումից հետո Չարենց փողոցով ոտքով է գնալու։

Նա մեղադրել է իշխանություններին, որ փոխարենը զբաղվեն այս հարցով, նրանք զբաղված են կադրային ջարդով՝ պատճառաբանելով, որ ժողովուրդը նրանց այդ մանդատը տվել է։ Պետրոսյանի հարցազրույցը մանրամասնորեն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: