Թուրքական սերիալները բազմազան են ու բազմաժանր և գաղտնիք բացահայտած չենք լինի, որ ասենք, թե ոյրքան են դրանք տարածված Հայաստանում, հայերի շրջանում։
Շատերն են պնդում, որ թուրքական արտադրության ցանկացած բան վաղուց արդեն պետք է փոխարինած լինեինք հայկականով։ Հայերը շարունակում են դրանք դիտել, իսկ Թուրքիան այդ սերիալների միջոցով փորձոմ է խեղաթյուրել պատմությունը, ինչն ի մեջ մեջ մեծ վտանգ է պարունակում, քանզի դարավոր թշնամին, մշտական հակառակորդ երկիրը պատմությունը կներկայացնի այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։
Հայ հասարակության մի ստվար հատված դիտում է թուրքական սերիալները։ Իսկ թե ինչ են մտածում թուրք դերասանները հայերի մասին, քչերին է հետաքրքրում։
Թուրք արտիստները հայկական հինավուրց քաղաքները, որոնք գտնվում են Թուրքիայում, անվանում են թուրքական պատմական վայրեր և իրենց արտասահմանյան երկրպագուներին հրավիրում են Թուրքիա և տեսնել այդ քաղաքները սեփական աչքերով։
Իսկ հեռուստասերիալներում երևացող ակնհայտ հայկական նախշերով գորգերը ներկայացվում են որպես թուրքական։ Նման շատ օրինակներ կգտնեք վարը կցված տեսանյութում։