Թուրքիան ինքն է իր նկատմամբ հակաքարոզը սկսել, որը ձեռնտու է մեզ. թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Ֆրանս-թուրքական կոնֆլիկտը երկար պատմություն ունի, իսկ վերջին տարիներին, կապված «ՄԵԾ ԵՂԵՌՆԻ» նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքի, Թուրքիան մշտապես ոչ կորրեկտ հայտարարություններով է հանդես գալիս։

Այս անգամ Էրդողանը էթիկան խախտելով վիրավորեց Մակրոնին։ Էրդողանն ուսուցչի դեպքին էլ որևէ կերպ չարձագանքեց ու չքննադատեց։ Չեղավ հայտարարություն։ Սա ստիպում է Մակրոնին քայլեր անել։ Մակրոնը հայտարարեց քաղաքական իսլամի դիմացը առնելու համար, իսկ Էրդողանը դա կապեց հենց իր անձի հետ, որով և ապացուցեց իր մասնակցությունը։

Մակրոնը իհարկե չասեց «Էրդողան, դու շիզոֆրենիկ ես», բայց քայլեր ձեռնարկեց դիվանագիտական քայլ։ Իհարկե, Մակրոնը էթիկական առումով բավականին զուսպ եղավ։ Կարելի է ասել, Թուրքիան ինքն է իր նկատմամբ հակաքարոզը սկսել, որը ձեռնտու է մեզ։ Բոլոր եվրոպական երկրներն էլ հոգու խորքում աջակցում են մեզ, բայց տնտեսական շահեր կան, որ իրենց երկրին դրանց անտեսումը կարող է վնասել։

Թուրքիան երազում է, իհարկե, որ Հայաստանը բանակցի իր հետ, բայց մենք դա չենք անի, որովհետև ինքը պայմաններով է ուզում խոսի մեզ հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: