Թուրքիայում սաստիկ անտառային հրդեհներ են բռնկվել, հրդեհ է նաև Իսրայելում

Դեռ աշնանային պшտերшզմի սկզբին հայտնի դարձավ, որ թուրքական կողմը լուրջ օժանդակություն է ցուցաբերում մեր հակառակորդ երկրին՝ մանավորապես զինյալների և կnրծանիչ անօդաչու թռչող սարքերի տեսքով:

Դրանից հետո լրատվամիջոցներում տեսարաններ, դրվագներ հայտնվեցին, որտեղ երևում էր, որ Թուրքական տարածաշրջանում սաստիկ կարկուտ ու ջրհեղեղային վիճակ է ստեղծվել: Երեկվանից մեկ այլ տարերային աղետի մասին են տեղեկացնում լրատվամիջոցները, որոնք դարձյալ թուրքական տարածաշրջանում են կատարվում:

Պարզվում է՝ այնտեղ սաստիկ ու լայնամասշտաբ անտառային հրդեհներ են բռնկվել: Այս մասին տեղեկություն է իր էջում տեղադրել նաև օդերևութաբան Գագիկ Սուրենյանը՝ կցելով մի փոքրիկ նկարահանված հատված հրդեհից:

Մեկ այլ լրատվական կայքի տեղեկացմամբ էլ Իսրայելում են լայնամասշտաբ հրդեհներ բռնկվել: Հիշեցնենք, որ Իսրայելը ևս ադրբեջանական կողմին զինող, զինամթերքով ապահովող երկիր էր:Այս լուրերը հայկական տարածաշրջանում ընդունվում են որպես խորհրդանշական և վերերկրային պատժիչ իրողություններ. հայերը սրա մեջ հատուկ սիմվոլ են տեսնում:

Թուրքիայում սաստիկ անտառային հրդեհներ են բռնկվել։

Опубликовано Gagik Surenyan Пятница, 9 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: