Թուրքիայի ջրհեղեղից նոր տեսանյութ, թե ինչպես են մարդիկ իրենց բնակարան մուտք գործում մագլցելով՝ ամբողջովին ջրի մեջ թաթախված

Ինչպես արդեն հայտնել էինք Թուրքիայի հյուսիսային հատվածում ջրհեղեղ էր  տեղի ունեցել։ Այն սկսվել է հունիսի քսանմեկի գիշերը մեծ տեղումների հետևանքով։

Ջրհեղեղը սկսվել է Բուրսա նահանգից և սկսվել տարածվել նահանգի շրջակայքում։ Բնական աղետի հետևանքով բազմաթիվ շինություններ, բնակավայրեր, մեքենաներ ջրի տակ են անցել։ Ջրահոսքերն իրենց ճանապարհին տարել են ամեն պատահած բան՝ մեքենաներ, տրակտորներ, տրանսպորտային միջոցներ։

Մարդկային զոհերի վերաբերյալ Թուրքիայի լրատվականները  հայտնում են հինգ զոհերի մասին, որոնց թվում եղել է մեկ հաշմանդամ կին, որը քսանչորս տարեկան էր, հինգամյա մի երեխա, իսկ մեկ քաղաքացի էլ դեռ չի գտնվել․ որոնումերը շարունակվում են։


Թուրքիայի ԱԻՆ ծառայությունները իրականացնում են համապատասխան աշխատանքներ։ Աղետից արված լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։

Համացանցում տարածում է գտել նաև մի նոր տեսանյութ, որտեղ քաղաքացիները իրենց բնակարան մուտք են գործում մագլցելով՝ ամբողջովին ջրի մեջ թաթախված։ Ջրհեղեղի աղետալի հետևանքները կարող եք դիտել նյութին կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: