Օրերս սիրված հումորիստ Արմուշը Ամալյա Հովհաննիսյանի հյուրն է եղել։ Հյուրընկալոթյան ողջ ընթացքում զրույցն անչափ հետաքրքրիր է ընթացել։
Արմուշը անկեղծ է եղել և ուշագրավ մանրամասներ ներկայացրել իր կյանքից։ Այս հարցազրույցի մասին օրեր առաջ արդեն հայտնել էինք, սակայն այս ագամ առանձնացրել ենք այն հատվածը, որը վերաբերում է Վարդուհի Վարդանյանի՝ տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական ավարտով ավտովթարին։
Ինչպես գիտեն շատերը՝ վթարի ժամանակ Արմուշը գտնվել է մեքենայում։ Նա հայտնում է, որ այդ պահին քնած է եղել և իրեն արթնացրել է երգչուհու ձայնը։
Արմուշն այդ ժամանակ ուղղակի ուղեկցել էր Վարդուհուն համերգի։ Վթարի պատճառը եղել է խոնավ անձրևը և սխալ կահավորաված ճանապարհը։ Հուզիչ է լսել հումորիստի պատմությունն այդ մասին։
Որքան էլ նա զրույցի ընթացքում ժպտում էր, այնուամենայնիվ, նկատելի էր, թե ինչպես է լուռ լացում նրա հոգին։ Մանրամասները վարը կցված տեսանյութում։