«Թող հանգիստ ապրի, հեռու ինձնից»․ Մարիամ Ալեքսանյանը հիասթափված է, նա երկրպագուների հետ խոսել է իր առաջին սիրո մասին

Մարիամ Ալեքսանյանը բավական ակտիվ է համացանցային տիրույթում։ Հաճախ է ինսթագրամյան «պատմություններ» հատվածում հարցուպատասխան ձևաչափում շփվում օգտատերերի հետ։ Մարիամը հերթական անգամ պատասխանելով նրանց հարցերին՝ անդրադարձ է կատարել հիասթափված լինելու թեմային։

 

Օգտատերեից մեկը հարց է ուղղել հիասթափության մասին, ի պատասխան դերասանուհին նշել է՝ հիասթափությունն այս պահին իր մոտ թարմ է։ Այնուհետև նշել է, որ շատ է ցանկանում, որ այն այդպես էլ մնա հիասթափություն։

Ինչո՞ւ․․․ քանի որ, առհասարակ, երբ ինչ-որ մեկից հիասթափվում է, միշտ փորձում է արդարացումներ գտնել վերջինիս համար, բայց այս դեպքի համար չի ցանկանում, որ արդարացում լինի։

Այս պատասխանին հետևել է հաջորդ հարցը՝ ի՞նչ կարող է անել մարդը, որից հիասթափվել է դերասանուհին, որպեսզի արժանանա ներման։ «Թող հանգիստ ապրի, հեռու ինձնից»,– գրել է դերասանուհին։

Մարիամը նաև պատմել է 1-ին սիրո մասին։ Նշել է, որ սիրահարվել էր հարևան Արթուրիկին։ Սակայն անպատասխան սեր է եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: