Կյանքից հեռացել է ականավոր դոկտոր, լեզվաբան Զավեն Ավետիսյանը։ Նա ութսունինը տարեկան էր։ Նրա վախճանվելու մասին լեզվաբանի որդին՝ Արամ Ավետիսյանը գրում է հետևյալը․ «Հայրս հոգին ավանդեց։ Նախկին ռազմական օդաչու, ապա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զավեն Ավետիսյանը:
Թող խռովված հոգիդ խաղաղություն գտնի Աստծո մխիթարության օթևաններում, սիրելի՛ Հայր: Հոգեհանգիստը վաղը՝ փետրվարի 20-ին ժամը 17-ից 20-ը «Հուսո ճրագ» սգո սրահից, հասցեն՝ Դավիթ Բեկի 140/6: Հուղարկավորությունը նույն սրահից՝ փետրվարի 21-ին, ժամը 10:30-ին: Հուղարկավորության վայրը՝ Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղի գերեզմանատուն»:
Անվանի մտավորականի վախճանվելու մասին ափսոսանքով և ցավով լի հրապարակումներ են արել նաև նրա գործընկերները, մարդիկ, ովքեր երբևէ առնչվել են պրոֆեսորի հետ և զգացել նրա բարերար ազդեցությունն իրենց մասնագիտական կայացման գործում։
Զ․ Ավետիսյանը տարիներ շարունակ աշխատել է նաև Գրականության ազգային ինստիտուտում։ Ցավակցական ու ափսոսանքի խոսքով հանդես է եկել նաև գրականության ազգային ինստիտուտի տնօրենությունը։