Նիկ Եգիբյանը, ով հայտնի է ստեղծագործական գեղեցիկ երգացանկով, համացանցային տիրույթում ակտիվություն ուներ, սակայն վերջին շրջանում անցել է պասիվ շրջանի։ Այժմ մի հրապարակմամբ է հանդես եկել և փորձել բացատրել բացակայության պատճառը։
Պարզվում է՝ երգիչը աշխատանքային նոր փուլում է և առաջիկայում իր երկրպագուներին կներկայացնի նոր աշխատանքներ։ Նիկ Եգիբյանը մասնավորապես գրել է․ «Մեկ-մեկ դետոքս ա պետք անել, հաճախ մարդկային շփման ավելցուկը կարող է խախտել բնականոն բիորիթմդ, այսինքն, երբ այնքան շատ են մարդիք, շփումը, ինֆորմացիան, որ խանգարում են կենտրոնանալ ավելի կարևոր գործերի վրա, որոնք կատարյալ կենտրոնացում են պահանջում:
Ասածս ի՞նչ է, դիտմամբ սթորիներ չեմ անում և դեռ չեմ անելու, դիտմամբ փոստեր չեմ անում, ինստագրամիս ափլիքեյշնը ջնջել եմ և լոգին եմ լինում միայն օրը մեկ կամ երկու անգամ՝ երկրորդական հեռախոսից, նամակներ չեմ կարդում, ուշադրությունս կենտրոնացրել եմ ձեզ համար նոր երգեր, տեսահոլովակներ ստեղծելու վրա, հեռախոսս հիմնականում անջատված է, որպեսզի չզանգեն «կախվեն ականջիցս»։
Հանգիստ մտքով և հոգով ստեղծագործում եմ… սպասեք 2 նոր տեսահոլովակի։ Թող ինձ ներեն բոլոր ընկերները և ծամոթները, որ կորել եմ իրենց կյանքից (ժամանակավոր) հենց գործերս ավարտեմ էլի կգոյանամ։
Իսկ հիմա ինձ հանգիստ տվեք, որ ստեղծագործեմ սիրուն նոր երգեր ձեր սրտերի և ականջների համար»։