«Թողեք տարիքային ամոթխածությունն ու նորից զավակ ունեցեք»․ որդեկորույս մոր կոչը․ տեսանյութ

Անմահացած հերոս Հայկ Հակոբյանը երգելով է գնացել հայրենիքին պարտքը մատուցելու։ Հերոսի մայրը ձայնը դողալով, արցունքն աչքերին պատմում է, թե որքան հպարտ է որդով և այդ հպարտությունն աչքերից էլ տեսանելի են։

Մայրը պատմում  է, որ որդին իր էջերում միշտ գրառում էր հետևյալը․ «Երբ կանչում է հայրենիքը, մոռանում ես ամեն ինչ ու թողնում գնում․․․»։ Ցույց  է տալիս որդու նկարներից մեկն ու ասում, որ հենց այդ նկարն  է իրեն ուժ տալիս։

Որդեկորույս մայրը համաձայն չէ, որ հենց այնպես զոհվեցին։ Նա ասում է․ «Ով ուզում է թող այդպես մտածի, մենք այդպես չենք մտածում․․․․»։ Դառը և տխուր հպարտությամբ ծնողները ցույց են տալիս Հայկի պարգևներն ու մեդալները։

«Մենք  նրան էինք սպասում, ոչ թե այս պարգևներին»։ Որդու երազանքները կիսատ մնացին, իսկ ծնողների համար ապագան դառն է։ Սակայն հերոս դաստիարակող  մարդն ուժը չի կորցնում։ Ծնողները ցանկանում են նորից երեխա ունենալ։

«Երանի տղան ծնվի, նորից Հայկ լինի, բայց թող ծնվի երեխան, ով էլ լինի»,- ասում է մայրը։ Կանանց կոչ է անում մահին կյանքով հաղթել։ Հետաքրքիր մանրամասները կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!