Ադրբեջանի դպրոցներում աշակերտները հայերենի դաս ունեն։ Թերևս, սա նորություն չէ, սակայն վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը ծրագրեր է մշակում այն մասին, որ հատուկ դասընթացներ կազմակերպվեն հայերենի պարապմունքներ անցկացնելու համար։
Ադրբեջանցիները պատրաստ են ամսական 50-70 դոլար հատկացնել հայերեն սովորելու համար։ Ադրբեջանցու համար կարևոր է թշնամու լեզվին լավ տիրապետելը։
Հայաստանում թշնամու լեզուն սովորեցնում են միայն մայր բուհ-ում։ Քաղաքացիներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ Թուրքիայում է ծնվել և տիրապետում է թուրքերենին։ Նա կարծում է՝ բացի նրանից, որ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, թշնամու լեզուն իմանալը ռազմավարական նշանակություն ունի։
Քաղաքացին գտնում է, որ ադրբեջաներեն պետք է իմանա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ոչ թե առաջիկայում հնարավոր ապաշրջափակումից հետո ադրբեջանցիների հետ լեզու գտնելու, եղբայրություն անելու համար, այլ «թշնամու տարածք ներխուժելու համար»,- ահա այսպես է պատասխանում ՀՀ դպրոցահասակ երեխան։
Հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում։