Թշնամու արկի ներքո հարսանիք Մովսես գյուղում․ կնքահայրը՝ Արայիկ Հարությունյանն է

Այսօր սահմանային Մովսես գյուղում կյանքը իր հունի մեջ է։ Այո, այստեղ ապրող մարդիկ շատ արագ են վերադառնում նախկին հունին, որը պարբերաբար ընդհատում են հակառակորդները։

Մովսեսի եկեղեցում տեղի է ունեցել հարսանեկան ծես, որտեղ օրհնվել է նկարիչ, Արայիկ Հարույթյունյանի օգնական՝ Դավիթ Դանիելյանը։ Այցով Արայիկ Հարությունյանը Մովսեսում էր, ուսումնասիրում էր դպրոցները ու հենց նա էլ ստանձնել է հայկական հարսանիքի ամենակարևոր պաշտոնը ՝ կնքահոր, կամ ինչպես ասում ենք քավորի պաշտոնը։

Նկարում զույգն է եկեղեցում, իսկ խաչը բռնել է Արայիկ Հարությունյանը։ Եկեղեցում շատ մարդ չկա, որովհետև մասշտաբային հարսանիքները արգելված են վիրուսի պատճառով, բայց դա էլ չի խանգարում ստեղծել ընտանիք այս փոքր ու ուժեղ գյուղում։ Սա է մեր պատասխանը բոլոր արտաքին, արհեստական վտանգներին։

Այսպիսին է մեր մտածողությունը՝ ընկճախտը մերը չէ, մերը ստեղծելն է։ Ընտանիք ստեղծելը ամենակարևորն է հատկապես փոքրիկ երկրներում, որտեղ պարտադիր է, որ նոր մարդ ծնվի ու շենացնի այն։ Նաև հուզիչ է, որ պաշտոնյաները ընտրեցին այս եկեղեցին պսակադրվելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!