«Թշնшմուց վրեժխնդիր լինելու լավագույն տարբերակներից է ամեն մի զnհված զինվորի դիմաց գոնե 5 երեխայի ծնունդը»․ Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հայտնի է իր հետաքրքրական գրառումներով, իսկ վերջին ամիսներին գրառումները մտահոգ բովանդակություն ստացան, ինչպես շատերի մոտ։ Մտահոգիչ են ոչ միայն գրառումները, այլև մեր հոգիներն ու մտքերը։


Բայց, ինչպես ասում են կյանքը շարունակվում է։ Եվ ահա շարունակական կյանքի վերաբերյալ ներկայացնում է Վահե Տեր-Մինասյանը  մի ուշագրավ հրապարակմամբ, որտեղ հայտնում է, որ շատ են դիմում զnհված տղաների ծնողներ երեխա ունենալու հարցով ու օրեցօր դիմողների քանակը շատանում է։ Նա գրում է, որ եթե սկզբում միայն մայրերն էին գալիս, ապա վերջին շրջանում նրանք գալիս են ամուսիններով։

Բժիշկը դժվարանում է նկարագրել այդ մարդկանց․ թախծոտ, ինքնամփոփ և զուսպ։ Եվ  ամենազարմանալին բժշկի համար, այդ մարդկանց մոտ չարության իսպառ բացակայությունն է, քանի որ մտածում էր, որ նրանք աշխարհից նեղացած ու չարացած կլինեն երկրից, հատկապես ղեկավարությունից։

Բայց նրանք ապրում են բոլորովին այլ իրականությունում։ Վահեն հույս է հայտնում, որ երկու տարի անց այդ տներում կծնվեն հազարավոր երեխաներ։

«Թշնամուց վրեժխնդիր լինելու լավագույն տարբերակներից է ամեն մի զոհված զինվորի դիմաց գոնե 5 երեխայի ծնունդը, ինչն անշուշտ պիտի դառնա պետական ու ազգային մտածողության կարևորագույն բաղադրիչ»,- եզրափակել է գրառումը Վահե Տեր-Մինասյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!