Այս թխվածք-սուֆլեն պատրաստվում է երեք բաղադրիչով և արդեն հասցրել է նվաճել շատերի սրտերը՝ հանրաճանաչություն ձեռք բերելով։
Իսկապես այն շատ համեղ է և գայթակղիչ։
Իսկ գիտե՞ք, որ սուֆլեն ֆրանսիական ուտեստ է՝ պատրաստված հավկիթի դեղնուցներով և տարբեր բաղադրիչներով, որին հետո հավելում են լավ հարած սպիտակուցները։ Այն կարող է հիմնական ուտեստ կամ քաղցր աղանդեր լինել։
«Բելլա» թխվածք-սուֆլեի համար անհրաժեշտ բաղադրիչները՝
4 հավկիթ,
100գ․ շոկոլադ,
300գ․ կաթնաշոռ։
Հալեցնել շոկոլադը և թողնել, որ սառչի։
Դեղնուցները հարել կաթնաշոռի հետ՝ մինչև միատարր զանգված ստացվի։ Սպիտակուցները լավ հարել, ապա զգուշորեն ավելացնել կաթնաշոռե և շոկոլադե զանգվածին։
Լավ խառնել։
Խառնուրդը լցնել շուրջ 20 սմ տրամագծով կլոր տարայում, որում նախապես ստվարաթուղթ կա։
Տարամ դնե; ջրով լի մեկ այլ կաթսայում այնպես, որ հեղուկն այն կիսով չափ ծածկի։
Եփել ջեռոցում 50-55 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանի ներքո։
Թույլ տալ, որ սուֆլեն 10 րոպե սառչի, տարայից հանել և թույլ տալ, որ ամբողջությամբ սառչի։
Սառած սուֆլեի վրա շաքարի պուդրա կամ շոկոլադի փշուրներ շաղ տալ։ Մատուցել՝ չափաբաժիններով կտրատված։