Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեղրե շերտերով ամենահամեղ թխվածքի բաղադրատոմսը։
Ըստ էության, այն «Մադոննա» թխվածքի տարատեսակներից է։ Միջուկը պատրաստվում է սալորաչրից և ընկուզեղենից։ Այն շատ հարմար է տոների համար, քանի որ տեսքով բավականին բարձր է։ Այն դյուրությամբ է պատրաստվում և նրբահամ է։
Շերտերի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
3 հավկիթ,
300գ․ շաքարավազ,
2 ճ/գ մեղր,
2 ճ/գ սերուցքային կարագ,
600գ․ ալյուր,
1 թ/գ սոդա։
Կրեմի համար հարկավոր է՝
400գ․ սերուցքային կարագ,
1 տարա խտացրած կաթ։
Լրացուցիչ՝
100գ․ հունական ընկույզ,
100գ․ սալորաչիր,
1 ճ/գ կակաո,
50գ․ շոկոլադ։
Նախ պետք է պատարստել շերտերի խմորը։ Հավկիթները հարել շաքարավազով, ավելացնել մեղր և սերուցքային կարագ։ Մինչև մեղրի հալչելը պահել գոլորշու վրա։ Զանգվածը պետք է անդադար խառնել։
Դրանից հետո վերցնել կրակից և մաս-մաս ավելացնել ալյուրը։ Սեղանին ալյուր լցնել և շաղել խմորը։ Բաժանել 6-7 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակել հնարավորինս բարակ։
Տարային ստվարաթուղթ դնել և դնել գրտնակած խմորը։ 5-7 րոպե թողնել 180 աստիճան ջերմաստիճանի ներքո՝ ջեռոցում։ Այս բաղադրտամոսով պետք է 6 խմոր ստացվի։ Թխվելուց հետո թողնել, որ սառչի։ Տարայում խմորը դնելիս պետք է կողքերը հավասարեցնել։ Խմորի ավելորդ մասերը հանել, միացնել և առանձին եփել։
Կրեմը պատրաստելու համար պետք է հարիչ օգտագործել։ Հարել հալեցված սերուցքային կարագը, ավելացնել խտացրած կաթը։
Ընկուզեղենը մանրացնել, մի մասը թողնել զարդարելու համար։ Սալորաչիրը պետք է նախապես թրջել և լվանալ, ապա մանր կտրատել։
Թխվածքի շերտերին քսել կրեմը՝ ավելացնելով ընկուզեղեն ու սալորաչիր։
Խմորի «ավելցուկներից» ստացված փոքրիկ թխվածքը միացնում ենք կակաոյին և լավ խառնում։ Սատված խառնուրդով զարդարում ենք թխվածքը։