Թխվածքի միջազգային օր․ ի՞նչ պատրաստել

Հուլիսի 20-ը Թխվածքի համաշխարհային օրն է (International Cake Day)։ Տոնը հիմնվել է 2009-ին։ I cake you կարգախոսով տոնը նվիրված է երկրների ու ժողովուրդների միջև բարեկամությանն ու խաղաղությանը։

Տոնը կարող եք նշել ստորև ներկայացված բաղադրատոմսով թխվածք պատրաստելով։ Նշենք, որ Անգլիայում այս օրը շատ տարածված է «Վիկտորյա» թխվածքը, որն այսպես են անվանել Վիկտորիա թագուհու պատվին։

Այն պատրաստվում է 1․5 ժամում։

Բաղադրիչներ՝

հալեցված սերուցքային կարագ՝ 250գ․(նաև քսելու համար)

բաց շագանակագույն շաքար՝ 205գ․,

4 հավկիթ,

ալյուր՝ 250գ․

կես տուփ վանիլ,

շաքարե պուդրա՝ 1ճ/գ,

սերուցք՝ հարելու համար՝ 100գ․,

մեկ կիտրոնի տերև,

ելակի ջեմ՝ 4ճ/գ,

թարմ ելակ՝ 100գ․։

Հալեցված սերուցքային կարագը և շաքարավազը հարել՝ բաց գույնի կրեմի վերածելով։ Շարունակել հարել, ավելացնել հավկիթները՝ մեկ-մեկ։

Մաղած արյուն կամ վանիլ լցնել։

Զանգվածը բաժանել նախապես պատրաստած տարաների միջև։ Ձեռոցում եփել շուրջ 45 րոպե՝ 170 աստիճան ջերմաստիճանի ներքո։ Պատրաստ լինելը ստուգել ատամմաքրիչով։ Թույլ տալ մի փոքր սառչել և շերտերը զգուշորեն տեղափոխել։ Թողնել, որ սառչեն։

Կիտրոնի կեղևն անցկացնել քերիչով, ավելացնել շաքարի պուդրան և սառը սերուցքը։ Հարել մինչև փափկելը։

Մեկ շերտին քսել մուրաբան, հետո ծածկել կիտրոնե կրեմով։ Վերևում շարել կտրատված ելակը։ Ծածկել երկրորդ շերտով և ավելացնել շաքարի պուդրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: