Բերել ենք անչափ հաեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս, որը կլրացնի ձեր հանգստյան օրը՝ այն ավելի համեղ ու քաղցր դարձնելով։ Թխվածքաբլիթների պատրաստումը դժվար չէ, իսկ համի մասին խոսելն անգամ ավելրդ է։ Պատրստեք ւև ինքներդ կհամոզվեք։
Թխվածքաբլիթները պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Ալյուր — 280 բգ
Հավկիթ — 2 հ․
Շաքարավազ — 90 գ
Փխրեցուցիչ — 6 գ
Կիտրոնի կեղևի քերուկ
Բուսայուղ — 50 մլ
Թթվասեր — 50 գ
Աղ — 1 պտղունց
Շաքարի փոշի — 50 գ
Ինչպես նկատեցիք բաղադրիչների քանակը քիչ է և բոլոր մթերքներն էլ հասանելի են։
Իսկ այժմ պատրաստման մասին։ Պատրաստման համար սկսենք հավկիթների և շաքարավազի հարման գործընթացից, ապա միացնենք աղը, բուսայուղը, թթվասերը կիտրոնի կեղևի քերուկը։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո սկսել լցնել ալյուրը և անցնել խմորի պատրաստման գործընթացին։
Թխվածքաբլիթների ստացման ողջ պրոցեսին առավել մանրամասնորեն առաջարկում ենք հետևել վարը կցված տեսանյութում, պատրաստել և վայելել այն մտերիմներ ու հարազատների հետ։ Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք ենք մաղթում։