Թթու կաղամբ պատրաստելիս պետք է օգտագործել համապատասխան սպասքը, և այդ ժամանակ արտադրանքը անգնահատելի օգուտ կբերի օրգանիզմին տարվա ցուրտ եղանակին։
Թթու կաղամբը հարուստ է վիտամիններով A, B, C, K եւ U: Այն դրական ազդում է իմունային համակարգի վրա, խոչընդոտում վաղաժամ ծերացումը եւ կարգավորում մարսողությունը:
Բուսական յուղի հավելումով թթու կաղամբը կարող է ապահովել ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցերի կանխարգելումը։
Յոդի բովանդակությունը աջակցում է վահանաձեւ գեղձի գործառույթը: Կաթնաթթուն չեզոքացնում է պայմանականորեն ախտածին մանրէները և պայքարում նույնիսկ աղիքային ցուպիկի դեմ։
Շատ երկար կարելի է խոսել թթու կաղամբի օգտակարության մասին, բայց այսօր մենք կսովորենք այն պատրաստել:
Մեզ անհրաժեշտ են՝
1 կգ կաղամբով
1 հատ գազար
2 բուլղարական պղպեղ
Մարինադի համար:
500 մլ ջուր
50 գ շաքարավազ
1 ճ.գ. աղ
30 մլ խնձորի քացախ
70 մլ բուսական յուղ
Քայլ 1
Բարակ շերտավորենք կաղամբը, աղ ավելացնենք և միքիչ ճզմենք և հարենք ձեռքերով, մինչեւ հյութի արտադրությունը, բայց ոչ շատ, կաղամբը չպիտի փափուկ լինի: Ավելացնել քերված գազարը եւ կտրատված բուլղարական պղպեղը: Ապա ավելացնենք մարինադը:
Քայլ 2
Խառնել:
Քայլ 3
Տեղավորեք կաղամբը բանկաների մեջ: Եթե դուք կաղամբ դնում եք դույլի մեջ, ապա դուք պետք է անպայման օգտագործել ծանր մի բան, կաղամբը վերև բարձրանալ չթողնելու համար: