Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը սոցհարթակներում ակտիվ է։ Նա իր անձնական կյանքից շատ պատմություններով է կիսվել հանրության հետ և մաքսիմալ անկեղծ է։ Թերևս գաղտնիք չէ նրա կյանքի ծանր շրջանը։
Նա պատվով հաղթահարեց քաղցկեղը և այժմ է՛լ ավելի է գնահատում և արժևորում կյանքը։ Անին մեծ ցանկություն ունի օգնելու, սատարելու այն բոլոր մարդկանց, ովքեր, ցավոք սրտի, այդ դժվարին փուլում են գտնվում։
Անի Քոչարը մոտիվացնող գիրք է գրել, որը կոչվում է «Հանձնվել չկա»։ Գրքի վերնագիրն արդեն իսկ խոսուն է։ Անին ուժեղ անհատականություն է։
Նա գտել է իր սերը և վայելում է կյանքը, ինչին նա իսկապես արժանի է։ Այս անգամ Անին լուսանկարներ է հանրայնացրել և պատմել իր սիրո մասին, թե ինչպես մեկ տարի առաջ այս օրը սկսվեց իր կյանքի կինոն։
Նա գրել է․ «Ցանկացած տարիքում մի ճակատագրական հանդիպումը կամ ծանոթությունը կարող է կյանքումդ բեկումնային փոփոխություններ կատարել և երբեմն այնպիսի կայծակնային արագությամբ, որ միայն ֆիլմերում ես տեսել։ Այդպես էլ իմ կինոն սկսվեց մեկ տարի առաջ այս օրը։ Այս կինոն շատ խոստումնալից է սկսվել և հավակնում է ֆանտաստիկ հետաքրքիր լինել»։