Թե ինչպես են աֆղան ծնողները երեխային հանձնում ամերիկացի զինվորներին՝ հույսով, որ նրան դուրս կբերեն երկրից․ տեսանյութ

Աֆղանստանի իրադարձությունները քսանմեկերորդ դարի համար ցնցող էին։ Մարդիկ ապրում և առաջ են շարժվում դեպի քաղաքակիրթ աշխարհ, որտեղ անվտանգ և խաղաղ կարելի է ապրել։ Համենայն դեպս այդպես է մտածում ժամանակակից աշխարհում ապրող յուրաքանչյուր ոք։

Սակայն վերջին իրադարձությունները բոլորովին հակառակն են համոզում։ Ժամանակակից աշխարհում մարդիկ ապրում են արհավիրքների մարտահրավերների ներքո։ Յուրաքանչյուր օր սկսվում վատ նորությունների շարքով՝ երկրաշարժեր, հրդեհներ, պատերազմներ և ամենժամյա վթարներ։

Բնությունն ինքն էլ ասես զայրացել է։ Աֆղանստանի բնակիչները երկիրը համարում են վտանգավոր և ոչ մի հեռանկար չեն տեսնում այնտեղ ապրելու, արարելու համար։

Մարդիկ օրեր շարունակ անցկացնում են օդանավակայանում այն հույսով, որ մի կերպ կկարողանան լքել վտանգավոր դարձած երկիրը։ Աֆղանստանի օդանավակայանից մի տեսանյութ է տարածվում, որն անչափ հոգեցունց է, հուզիչ և մարդկային հոգին տակնուվրա անող։

Տեսանյութում աֆղանացի ծնողները փոքրիկ երեխային հանձնում են ամերիկացի զինվորներին՝ ակնկալիքով, որ ինչ-որ կերպ կկարողանան փրկել փոքրիկին։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: