«Թե Աստված կամենա, պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնողներ դառնալ»․ բազմազավակ ընտանիքի պատմություն. տեսանյութ

Բազմազավակ ընտանիքի հայրը հիշելով իր մանկությունը և իր ընտանիքի ստեղծման պատմությունը՝ պատմում է, որ իրեն որդեգրել են մարդիկ, ովքեր երկար տարիներ երեխաներ չեն կարողացել ունենալ։


Եվ մայրն անչափ շատ է կամեցել, որ որդեգրած որդին  լրացնի այդ բացը և շատ երեխաներ ունենա։ Նա որդուն խնդրել է, որ Աստված ինչքան երեխա տա, լույս աշխարհ պետք է գան նրանք։ Ընտանիքի հայրը համաձայնում է, որ երեխա պահելը հեշտ չէ, սակայն երբ ընտանիքը միաբանված է, ամեն բան ստացվում է։

Ընտանիքն ունի տասնհինգ երեխա։ Մայրը պատմում է, որ ամեն երեխայի  ծնվելուց սոցիալական խնդիրներն ավելի էին խորանում, բայց յուրաքանչյուրի հետ հաջողությունը նույնպես գալիս էր։

«Փառք Աստծու չեմ դժգոհում, որ շատ երեխաներ ունեմ։ Մարդու կյանքի իմաստն են երեխաները»,- ասում է բազմազավակ մայրը։

Դժվարություններն ընտանիքը միասին է հաղթահարում։ Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: