Թատերական գործիչները խնդրում են փրկել թատրոնները

Կորոնավիրուսով պայմանավորված ամեն բան երկրում կանգնեց։ Մշակույթը,արվեստը ևս հանյտնվեցին անհույս վիճակում։ ԿԳՍՄՆ պահեց աշխատավարձերը,հորդորելով գտնել աշխատելու,ստեղծագործելու հնարամիտ ուղիներ և օգտագործել առցանցը։

Մի քանի թատրոններ հրաշալի դա արեցին,օրինակ Համազգայինը ներկաայցրեց օն-լայն ծրագրեր։ Սունդուկյան թատրոնը ուսումնական հաղորդումներ պատրաստեց։ Երաժշտական խմբեր ու նվագախմբեր ևս օն-լայն համերգներ իրականացրեցին,բայց եղան ՊՈԱԿ-ներ,որ հարմարվեցին պարապուրդին։

Փոխնախարար Արա Խզմալյանի գրառումը առ այն,որ եղել են թատրոններ,որոնք իրենց թոշակառու են զգացել,աղմուկ հանեց։ Մի քանի թատրոնների տնօրեններ ասացին,որ սա ահազանգ է փակելու թատրոններ։ Խզմալյանը ասաց,որ այո ահազանգ է, բայց աշխատելու։ Երեկ ՀԹԳՄ-ն նիստ է արել և որոշել են նամակ հղել պարետատուն,որպեսզի ինչ-որ բան թատրոնների վերաբեյալ որոշվի,քանի որ այս վիճակը կսպանի արվեստը։

Դժվար է պատկերացնել,թե արդյոք մարդիկ չեն վախենա գնալ թատրոններ,եթե դանք բացվեն։ կամ գուցե մշակվեն պայմաններ,որտեղ հաշվի կառնվի վարակի գոյությունը։ Մարդիկ իրարից հեռու կնստեն,դատարկ տեղեր կմնան,բայց սա էլ ֆինանսական կոլափս կարող է առաջացնել։ Թատերական սկանդալ է հասունանում,որը գուցե և առաջ թաքնված էր,բայց կորոնադադարը այն առաջ բերեց ժամանակից։

Понравилась статья? Поделиться с друзьями: