Թայֆուն Ճապոնիայում՝ երկինքը մանուշակագույն է դարձել

Ճապոնիայի բնակիչները սոցիալական ցանցերում վառ մանուշակագույն եւ վարդագույն երկնքի լուսանկարներ են տեղադրել, հաղորդում Է CBS News-ը:


«Ճապոնիայի գեղեցիկ երկինքը թայֆունից առաջ։ Նայվում է խաղաղ, բայց իրականում դա նշանակում է, որ փոթորիկը գալիս է», — գրել Է Twitter-ի օգտատերերից մեկը։ Նման երեւույթը մի քանի անգամ տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներից հետո։ Օդերեւութաբաններն ասում են, որ նման գեղեցիկ երկինքը լույսի հատուկ ցրման արդյունք է:

Փոթորկիների ժամանակ մանուշակագույնը երբեմն կարող է տեսանելի դառնալ։  «Լույսը ցրվում է օդում խոնավության շուրջ ՝ առաջացնելով կախարդական Մանուշակագույն Փայլ», — ասել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում մոլեգնող Հագիբիս թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, անհետ կորած է համարվում առնվազն 19 մարդ, իսկ վնասվածքներ ստացած մարդկանց ընդհանուր թիվը 180 է:

Առանց լույսի մինչ օրս մնում են 200 հազար տներր Տոկիոյում և մոտակա քաղաքներում։ Իշխանությունները ուժի մեջ են պահում մի քանի քաղաքների, այդ թվում ՝ Տոկիոյում, Կանագավայում, Նիիգատում, Ֆուկուսիմայում, Գումմայում, Տիբայում 3 մլն մարդու տարհանման հրամանները: Հրապարակվել է նաեւ անձրեւների պատճառով 14 գետերի հեղեղման սպառնալիքի մասին նախազգուշացումը:

Թայֆունի պատճառով Ճապոնիայում ընթացող Ռեգբիի Աշխարհի գավաթի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել մի քանի հանդիպումներ ՝ Անգլիայի եւ Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի եւ Իտալիայի հավաքականների, ինչպես նաեւ Նամիբիայի եւ Կանադայի հավաքականների միջեւ: Միևնույն ժամանակ կազմակերպիչները չեն չեղարկել կիրակի օրը նախատեսված Ճապոնիայի և Շոտլանդիայի միջև հանդիպումը։

Նախօրեին JAL, ANA և մի շարք այլ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել Նարիտա և Հանեդա օդանավակայաններում չվերթները: Ենթադրվում է, որ սահմանափակումները կտեւեն մինչեւ երկուշաբթի, երբ թայֆունն անկում ապրի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Հագիբիս» թայֆունը կարող է Ճապոնիայի համար ամենաավերիչ թայֆունը լինել 1958 թվականից ի վեր: Այդ ժամանակ երկիրը հարվածեց «Իդա» փոթորիկը, որը 1200 մարդու կյանք խլեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: