Թամարա Պետրոսյանը ծնունով Արցախից ակտիվ արտիստուհիներից է, ով սիրում է փորձել իր կարողությունները տարբեր իրավիճակներում՝ հանդես գալով տարատեսակ նախաձեռնություններում և նախագծերում։
Այնպես է ստացվել, որ այս տարի Թամարան իր ծննդյան օրը գտնվում է արտերկրում․ վայելում է իր ամառային հանգիստը։ Նա լուսանկարներ է տեղադրել հանգստյան վայրից՝ ասելով, որ չի ալարել ու հագել է իր կարմիր լողազգեստը։
Իսկ նկարողն էլ իր հերթին չի ալարել ու նկարել է նրան այդ շոգ եղանակին, իսկ մեկ-մեկ էլ նույնիսկ ժպտացել է նկարելու ընթացքում։ Թամարն նշել է, որ իրեն նկարողը Պոնչն է եղել։ Պոնչի ու Թմարային հնարավոր մտերմության մասին շատ է խոսվել։
Բացի լուսանկարները, Թամարան ինքնատիպ կերպով շնորհակալություն է հայտնել իրեն շնորհավորող բոլոր մարդկանց՝ ասելով, որ կարդում է բոլորի գրած ջորմ բարեմաղթանքները։ Ապա հումորով ավելացրել է, որ ըստ այդ պարզել է, թե ինչ հոյակապ ու հրաշք անհատականություն է ինքը։