Երկար ժամանակ է անցել այս կատարումից։ Երևի 15տարուց ավել կլինի,կ որը կատարումը կա, բայց որևէ վայրկյան չի հնանում ու չի կորցնում թափն այն, որ այս երգը ունի։ Թաթան ու Դնեպրով Անատոլին են կատարում երգը։
Դնեպրովը ծնվել է 1947ին Ռոստովում։ Հրեական ընտանիքում է Դնեպրովը ծնվել։ Սովորել է Դնեպրոպետրովյան տեխնիկումում։ 1967ին ծառայել է Մոլդովիայում։ Դնեպրովը գրել է շատ երգեր, հեղինակել է ու հիմնականում ինքնուրույն կատարել շանսոն ժանրի մեջ։
Դնեպրովը մահացել է 61 տարեկանում, սակայն նրա ձայնը հայկական տիրույթում ևս ակտուալ է մինչ հիմա։ Թաթայի հետ ծանոթությունը եղել է համերգներից մեկի ժամանկ Ռոստովում ու քանի որ հայերին միշտ սիրել է, որոշեն զուգերգ երգել մեկտեղ։
Ու այդ երգը այնքան է սիրվել, որ տարիներ Թաթան ու Դնեպրովը միասին շրջագայություններ են արել ու կատարել։ Դնեպրովը մենահամերգներ է ունեցել Հայաստանում նաև և համերգներին բազում հանդիսատես է եղել։