Թաթա Սիմոնյանը տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել

Թաթա Սիմոնյանը մեր այն հանրաճանաչ երգիչներից է, ով ունի բավականին համեստ, բայց ինքնատիպ կերպար։ Նրա ձայնը և երգերի պարզ, ժողովրդի հոգուն հարազատ կերպով մատուցելու կարողությունները տարիներ շարունակ գրավում են շատերին։

Թաթան ունի իր երգարվեստի սիրահարների մեծ բանակ, ովքեր անհամբերությամբ սպասում են նրա կատարմամբ նորանոր երգերի ստեղծմանը։

Թաթայի համերգները մշտապես լեցուն դահլիճներով են լինում, ուղեկցվում են էմոցիոնալ դրսևորումներով։

Այս ամենով հանդերձ՝ Թաթան շարունակում է մնալ նույն համեստ ու ամոթխած երգիչը, ով հանդես է գալիս միայն իր կատարումներով, ուրիշ ոչ մի հարթակում չի երևում։

Նա մի առիթով խոստովանել է, որ հանրային ճանաչումից զերծ է պահել իր ընտանիքին, կնոջն ու տղային, որպեսի նրանք իրենց վրա չկրեն իր հայտնիության հասարակական արձագանքներն ու հետևանքները։

 

Այսօր երգիչը մի հին լուսանկար է տեղադրել, որն արվել է 2007 թվականին։ Լուսանկարն արվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Երգչը լուսանկարում ընկերների հետ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: