«Ընտրողներիդ ասե՞լ էիր էդ մասին, պարոն գեներալիսիմուս․․․ քֆուր չկար չէ՞, չբռնեն ինձ դատեն»․ Լևոն Բարսեղյան

Ինչպես արդեն բոլորն են տեղյակ, այսօր  կայացավ ԱԺ առաջին նիստը, որին «Հայաստան» դաշինքը ներկայացել էր սպիտակ շապիկներով, որոնց վրա պատկերված էին կալանավորված պատգամավորական թեկնածուները։

Նրանք բոյկոտեցին նիստը և հեռացան դահլիճից։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը մի միտք էր արտահայտել, որը, մեղմ ասած, շատերի զայրույթն էր շարժել։

Վանեցյանը նշել էր, որ եթե ինչ-որ մեկին թվում է, թե նրանք ԱԺ են եկել, որ բնականոն հունով աշխատեն, ապա սխալվում են։

ԱԱԾ նախկին պետի այս մտքին անդրադարձել է նաև Լևոն Բարսեղյանը։ Նա իր սոցհարթակում հանրայնացրել է Արթուր Վանեցյանի լուսանկարը, որին կցված է եղել նրա արտաբերած վերոնշյալ միտքը։

Այդ լուսանկարը Բարսեղյանը գրառել է հետևյալ կերպ․ «Ճիշտ է ասում մարդը, ի՞նչ եք խառնվել իրար: Դու ասա ընտրողներիդ ասե՞լ էիր էդ մասին, ընտրություններից առաջ, պարոն գեներալիսիմուս: (քֆուր չկար չէ՞, մի հատ մուշտարու աչքով նայեք, ասեք, չբռնեն ինձ դատեն)»։

Понравилась статья? Поделиться с друзьями: