«Ընտրեք խաղաղաբեր Նիկոլին, հրաժարվեք բեռ դարձած Արցախից, հետո էլ Սյունիքի, Արարատի ու Տավուշի գյուղերից․․․»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը համացանցային իր հարթակում հերթական գրառումն է կատարել, որն ասես հոգու պոռթկում լինի։ Տոնոյանը, ով կորցրել է որդուն, այլևս չի կարողանում լռել։ Անմահ հերոս Մենուայի մայրը գրում է, որ կրկին հայ ազգը զոհեր ունի, կրկին թշնամին առաջ է գալիս։

Որդեկորույս մայրը մտորում է՝ արդյոք հերթով հրաժարվելո՞ւ ենք  մեր մարզերից։ Կարին Տոնոյանը նշում է, որ յուրաքանչյուր ընկած տղա բոլորինս է, յուրաքանչյուր կորցրած հողի կտորի վրա կարող էր լինել յուրաքանչյուրիս տունը։

Հերոսի մայրը զարթնելու ու երկրին տեր կանգնելու կոչ է արել։ Նա մասնավորապես գրել է․ «Սահմանին էլի զոհեր ունենք……ընտրեք խաղաղաբեր  նիկոլին, հրաժարվեք բեռ դարձած Արցախից, հետո էլ Սյունիքի, Արարատի ու Տավուշի գյուղերից, բարձրակարգ բանակցությունների գնացեք ալիևի հետ։

Բացեք ճանապարհները, որ թուրքը ճանապարհով կրակելով առաջ գա, կարևորը դեռ ձեր զավակը չի զոհվում, կարևորը դուք դեռ ձեր տանից չեք փախել, կարևորը ……… կարևորը, որ դուք չեք էլ հասկանա, որ ուրիշի ցավ չկա……։

Սա Հայաստանն է, մենք հայ ենք և յուրաքանչյուր հայորդի իմ ու քո զավակն է, ամեն մի թիզ հողի վրա կարող էր իմ ու քո տունը լինել, ամեն զինվորի ու գյուղի կորուստ իմ ու քո կորուստն է…. Արթնացիր հա՛յ,, հանուն Հայի ու Հայաստանի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: