Ընտիր, համեղ ու հեշտ․ գարնանային, բուսական աղցան Գարիկ Պապոյանի կնոջից՝ Մարիաննայից

Հայտնի է, որ Գարիկ Պապոյանը սնվում է միայն բուսական ծագման սնունդով։ Երևի թե հենց դա է պատճառը, որ նրա կինը՝ Մարիաննան, պատրաստում է բուսական ուտեստներ։

Նա բլոգերությամբ է զբավում և իր հազարավոր հետևորդներին առաջարկում է մեկը մեկից համեղ, օգտակար և գեղեցիկ ուտեստներ։ Այս անգամ նա առաջարկել է բուսական աղցան, որն այնքան գունագեղ է։

Եվ այսպես, թարմ, հյութեղ այս աղցանի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Չերրի լոլիկ

Եգիպտացորենի հատիկներ

Կանաչի՝ համեմը շատ

Մանր կտրատած գլուխ սոխ

0.5 ճ/գ ձիթայուղ

1 ճ/գ խնձորի քացախ

Աղ, պղպեղ

Ընտիր, համեղ ու հեշտ

Բաղադրամասերի քանակը դուք ինքներդ կարող եք որոշել՝ կախված այն բանից, թե որքան կցանկանաք պատրաստել։ Դե սկսենք պատրաստման գործընթացը։

Այն բարդ չէ և պահանջում է ընդամենը մի քանի պարզ գործողություն․ մանրացնել լոլիկը, սոխը և միախառնել բոլոր բաղադրիչները, համեմել, լավ խառնել և վերջ՝ վիտամիններով հարուստ աղցանը պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!