Էկոնոմիկայի նախարարի վերջին հարցազրույցից հետո քննարկման մեջ դրվեցին այն փաստերը, որ գյուղական համայքներում շատերը նախընտում են ընտանեկան նպաստից չզրկվելու համար չաշխատել։ Այս կարևոր հարցի շուրջ Արմինե Մելքոնյանը սեփական փորձից մի դրվագ է պատմում։
Նա գրում է․ «Սա էլ ասեմ ու գնամ. Ապագա և Դար հիմնադրամների հետ ծրագիր ենք իրականացնում։ Գտնում ենք ընտանիքների, առաջարկում 200-300 հավ պահել տնային պայմաններում, օգնում ենք ձեռք բերել հավերը, տեղադրում ենք օդափոխության և լուսավորության համակարգերը, դեռ մի ամսվա էլ կեր ենք տալիս, մինչև հավերը ածեն, որ գյուղացին նեղություն չքաշի։
Հետո ամենաերկար գործը սպառումը, դա էլ մենք ենք ապահովում։ Յուրաքանչյուր ընտանիքի ամսվա եկամուտը կազմում է 120֊150 հազար դրամ։
Հիմա ուշադիր․ Ընտանիքների ուղիղ կեսը հրաժարվում է մասնակցել ծրագրին, որովհետև չի ուզում իր նպաստը կտրեն։ Ես ամեն օր ասում եմ և կասեմ, նպաստը մեր երկիրը քանդող չարիք է»։